Այս ամենը տեղի է ունենում քաղաքական արևմուտքի քավորությամբ: Մենք փոքր երկիր ենք և պետք է իմանանք, թե ինչ արտաքին ազդեցություն կա մեր վրա, եթե Ամերիկա չես, Ռուսաստան չես: Այսինքն, առաջին պլան է գալիս, թե «մեծերից» ում շահերն են համընկնում կամ հակասում: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Բրյուսելում կայացած Շարլ Միշել-Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը:
«Սա արվեց Արևմուտքի կողմից, արվեց այն պահին, երբ Ռուսաստանը, մեղմ ասած, զբաղված է Ուկրաինայով: Ու նաև փաստացի Արևմուտքը Մինսկի խմբի համանախագահության մեջ ունենալով քանակական առավելություն՝ 2/1, ինքը հենց իր ձեռքով նաև ադրբեջանցիների շահերին ընդառաջ գնալով՝ այդ ձևաչափը թաղեց: Դա հարվածում է բուն հայկական շահերին և քաղաքական հարված է Ռուսաստանի թիկունքին»,-ասաց քաղաքագետը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը