07 04 2022

Իշխանությունը դրանով ընդունում է, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից․ Արամ Վարդևանյան



«Այս իշխանությյունները խոսում են  հումանիտար աղետի մասին Արցախում  և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում  այդ 4 ժամ տևած քննարկումներից հետո ծնված հայտարարության մեջ, ոչ մի բառ,  որ Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում  Արցախում, այսինքն ՀՀ -ն դա չի պաշտպանել ։  Եթե ունենք Արցախի հարցով այն իրավիճակն ինչ ունենք այսօր , ինչո՞վ է պայմավորված որ մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման մասին ,  այսինք՝  գնում ես նման քայլի  մի երկրի հետ, որը էթնիկ  զտման քաղաքականույթուն է իրականացնում Արցախո՞ւմ, որն ընդհուպ գազ է անջատում, որ հոգեբանորեն մարդկանց ահաբեկի։   Անգամ մի քանի օր առաջ  մենք զոհեր ենք ունեցել, այդ պայմաններում ո՞նց ես գնում ու  սահմանազաատման ու սահմանագծման մասին պայմանավորվում։   Իշխանությունը դրանով ընդունում է, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»,-այս մասին, լրագրողներրի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։  

 «Խոսում են ռուս խաղապահներից, բա Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ