Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից առաջ, ԵԽ նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումն արդյունավետ կանցնի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել Շառլ Միշելի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, հույս է հայտնել, որ եռակողմ ձևաչափով հանդիպումը «կենտրոնացած կլինի արդյունքի վրա»։
«Հիշատակելով այդ ձևաչափում նախորդ բանակցոթյունները, որոնք կայացել են Բրյուսելում՝ անցյալ տարվա դեկտեմբերին, Իլհամ Ալիևը կարևորել է այդ ժամանակ ձևավորված խաղաղության օրակարգը»,- նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը