Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արարատ Միրզոյանի այցն աշխատանքային կլինի:
Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարները մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության քայլերը բոլոր ոլորտներում, ինտեգրացիոն միություններում եւ այլ միջազգային հարթակներում:
Նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը