Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ապա կայանալու է եռակողմ հանդիպում։
Մեր տեղեկություններով` եռակող հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00–ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը