06 04 2022

«Սաղին նստացնելու եմ, սարքեմ բոմժ». Նիկոլը սպառնացել է բոլորին կալանավորել․ Hayeli.am

«Սաղին նստացնելու եմ, սարքեմ բոմժ». Նիկոլը սպառնացել է բոլորին կալանավորել․ Hayeli.am

«Hayeli.am»-ի ունեցած տեղեկություններով` ընդդիմության հանրահավաքն ու ծրագրած իշխանափոխության ճանապարհային քարտեզը լուրջ վախեցրել են Նիկոլին։

«Նախօրեին Նիկոլը կառավարական ամառանոցում հավաքել է իր «նեղ կռուգին», ֆեյքերի ՊՈԱԿ- ի կոորդինատորներին և հանձնարարել է անցնել հակահարձակման։

Բոլոր պատգամավորներին հանձնարված է հարցազրույցներ տալ և հայտարարել, որ ընդդիմության հանրահավաքն ու մնացյալ գործողությունները նախկինում իրենց թալանածը պահելու համար են, և Արցախն ու Հայաստանն ընդամենը շիրմա են՝ իրենց թալանն ու ապօրինի գույքերը փրկելու համար։

Ողջ պետական քարոզչամեքենան լծվելու է «ապօրինի գույք» օպերացիային, Նիկոլը սպառնացել է գլխավոր դատախազին ուղարկել ԱԺ և կալանքի սանկցիայի թույլտվություն ստանալ ընդդիմադիր այն պատգամավորների համար, ում վրա ապօրինի գույքի քրեական հոդված է դրված։

Կառավարական դաչայում ինքնատիրապետումը կորցրած Նիկոլը սկսել է բղավել՝ «սաղին նստացնելու եմ ու մինչև վերջին կոպեկը ձեռքներից խլեմ՝ սարքեմ բոմժ»։

Ընդդիմության շարքերից մեզ ասացին, որ իրենք տեղյակ են Նիկոլի այդ հակազդեցությանն ու բոլորը պատրաստ են և նստելու և դատվելու՝ միայն ազատեն Հայաստանն ու Արցախը կործանած այս չարիքից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ