04 04 2022

Ապրիլի 5-ին ես կանգնած եմ լինելու փողոցում, որովհետև ոչ մի քաղաքական նախապատվություն հայրենիքի արժեքը չունի․ Վարուժան Գեղամյան

Ապրիլի 5-ին ես կանգնած եմ լինելու փողոցում, որովհետև ոչ մի քաղաքական նախապատվություն հայրենիքի արժեքը չունի․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1998 թ. դպրոցականների միջառարկայական օլիմպիադայում գրավեցի առաջին տեղը և որպես հաղթող նվեր ստացա նկարում երևացող գրքույկը՝ «Արցախ» վերնագրով։ Այդ ժամանակ դեռևս Աբովյան քաղաքում ապրող իմ ընտանիքը (ես՝ առավել ևս) չէր էլ պատկերացնում, որ երկու տարուց մշտական բնակություն է հաստատելու Արցախի ազատագրված տարածքում՝ Քաշաթաղի Բերձոր քաղաքում։
Սակայն հետահայաց նայելով, կարող եմ ասել, որ Արցախին նվիրված այս փոքրիկ աշխատանքն ու դրան կից քարտեզը դարձան յուրահատուկ խորհրդանիշն այն բանի, թե ինչի հետ է կապվելու իմ կյանքն ու մասնագիտությունը։
***
2022թ. ապրիլի 5-ի երեկոյան ես կանգնած եմ լինելու փողոցում, որովհետև ոչ մի մասնագիտություն, քաղաքական նախապատվություն հայրենիքի արժեքը չունի, իսկ էս գրքույկում գրված արժեքները պիտի տեր ունենան։
Հուսամ Ազատության հրապարկում տեսնել իմ գաղափարակից ընկերներին։ Միայն ցույցը ոչինչ չի որոշում, բայց առանց դրա պայքար չի լինում։
Հավերժական Հայաստանը հավերժական պայքար է պահանջում...
#հավերժականՀայաստան #Արցախ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ