«Շատ կարևոր է անդրադառնալ այն հիստերիային, որ իրականացվում է մեր հասարակության ու քաղաքական հատվածի որոշակի ներկայացուցիչների կողմից․ խոսքն այն հակառուսական հիստերիայի մասին է, որը տարածվում է ոչ միայն Հայաստանում, այլև՝ նույնիսկ Արցախում։ Մարդիկ մոռանում են, որ ըստ էության, Հայաստանն այսօր բացարձակապես ձեռքերը լվացել է Արցախից և Արցախի անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է։ Այդ հակառուսական հիստերիան ակնհայտ է, որ հայկական արմատներ չունի , այլ սնվում է այն գրանտակեր կազմակերպությունների կողմից, որոնք պատրաստեցին նաև այդ իշխանափոխությունը 2018 թվականին , որի արդյունքում ստացանք այդ խայտառակ պատերազմը , կապիտուլյացիոն համաձայնագիրը , որն ուզում են ամրապնդեն առաջիկայում Փաշինյան-Ալիև համաձայնագրով»,-այս մասին ասաց Գագիկ Մինասյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը