01 04 2022

Փորձ է արվում ՏԻՄ հասկացությունը վերացնել ու դարձնել փաստացի նշանակովի․ Անդրանիկ Թևանյան



«Հայաստանն ուզում են զավթել․ երեկ այդ մասին հայտարարվեց կառավարության նիստում , ուզում է զավթել Ադրբեջանը՝ հարձակվելով  Հայաստանի ու Արցախի վրա։ Հայ ժողովրդին տեղեկություն փոխանցվեց,  որ մենք լայնամաշտաբ պատերազմի շեմին ենք, այսօր ԱԺ-ին ներկայացվում է  մի նախագիծ, որը կրկին զավթման մասին է, բայց այս անգամ՝  ներսից։ Փորձէ  արվում ՏԻՄ  հասկացությունը վերացնել , այն դարձնել փաստացի նշանակովի և եթե մինչւև վերջ ազնիվ լինեին  այս օրենքի նախաձեռնողները, օրենքը պետք է վերնագրեին՝  Մամիկոն Ասլանյանին  կամ՝  վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու մասին ։ Հայաստանը զավթման վտանգի տակկ է»,-ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ