01 04 2022

Ինչո՞վ է զբաղվում ԱԺ-ը, երբ այլ իրավիճակ է երկրում․ Սեյրան Օհանյան



«Իմ և պարոն Ռուբինյանի խոսակցության հիմնական թեման նա է եղել, որ ԱԺ-ը , որպես խորհրդարանական վերահսկողկան օրգան,  ինչո՞վ է զբաղվում, երբ այլ իրավիճակ է երկրում։ Երբ երկրի գործադիրի ղեկավարը  հայտարարում է այն մտահոգությունների մասին, որը տանում է  նրան,  որ հնարավոր է լարվածությունը մեծանա և պատերազմական գործողություններ սկսել։ Իհարկե,  նախաձեռնությունները կարևոր են, բայց բոլոր  նախաձեռնությունները պետք է լինեն ժամանակին և այս ժամանակահատվածում երբևիցե իշխանական խմբակցության կողմից հրատապության, անվտանգության,  սահմանային խնդրների  վերաբերյալ  նախաձեռնույթուն տեղի չի ունեցել»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ