Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը արդյունավետ կլինի: Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը, հայտնում Sputnik Азербайджан-ը:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ:
«Ադրբեջանի և Հայաստանի կողմից տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչումը, ապա նաև դրանց դելիմիտացիան, կհանգեցնի խաղաղության Կովկասում»,- ընդգծել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը