30 03 2022

Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցում Վեդիում․ մարդը Պաշտպանության նախարարն է, ԳՇ պետը չէ․ Արփի Դավոյան



Տարիներ շարունակ մենք ենք բարձրաձայնել ընտրախախատումների մասին, մեզ են ընտրատեղամասերում ծեծել, մեզ են վիրավորել, դուք ձեզ համար ձեր գործերին եք եղել։ ԱԺ հանձնաժողովի նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Անդրադառնալով Վարդևանյանի կողմից հիշեցմանը, որ Սուրեն Պապիկյանը մասնակցում էր Վեդիում քարոզարշավին, Արփի Դավոյանը նշեց որ որևէ խնդիր չի տեսնում.

 «ՀՀ ՊՆ նախարարը քաղաքական պաշտոն է, ՀՀ ՊՆ նախարարն այս պահին ՔՊ կուսակցության վարչության նախագահն է, որ ներկա է գտնվել Վեդիում, երեկոյան ժամը ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ: Ի՞նչ խնդիր կա այդտեղ: Որևէ խնդիր չկա, քանի որ մարդը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և կուսակցության վարչության նախագահ է»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ