30 03 2022

Փաստորեն, մատնահետքի սարքը ոչինչ է․ Ագնեսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին



Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը այդ թվում Ձեր  զեկույցը ներկայացնելիս Աժ-ում նիստերի ժամանակ, բարձրաձայնում էր ՀՀ-ում փաստացի չապրող մարդկանց, նրանց թվի և որ նրանց փոխարեն կարող են ընտրել։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ մարդուն կարելի է նույնականացնել մատնահետքի միջոցով, բայց մատնահետքի մեկ միասնական համակարգ  գոյություն չունի։ Աժ հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Մարդը տարբեր անձնագրերով տարբեր անուն ազգանուններով կարող է տարբեր ընտրատեղամասերում ընտրություն կատարել, որովհետև մեկ միասնական  համակարգ մատանհետքի գոյություն չունի,կարո՞ղ է, թե՝ չի կարող նման բան լինել»,-ասաց Խամոյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ վերջին ընտրությունների ժամանակ շուրջ 100 հազար անձնագիր սարքը չի ճանաչել, աշխատողն է տվյալները անցկացրել և լուսանկարը փաստորեն չի սկանավորվել։

Ի պատասխան Մուկուչյանն արձագանքեց․ «Մատնահետքերով նույնականացում չի իրականացվում։ Սարքերին երբ տրամադրվում է մատնահետք, նա այդ մատնահետքի բազան հավաքագրում է, բայց մատնահետքով նույնականացում չի իրականացնում: Այսինքն՝ սարքի մեջ չկա մատնահետք, որ այդ մատնահետքը համադրվի մեկ այլ մատնահետքի հետ»։

«Փաստորեն, մատնահետքի սարքը ոչինչ է»,- արձագանքեց Խամոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ