Պետք է առաջին հերթին մասնագիտական ուսումնասիրություններ անել, թե մեր ժողովուրդն ինչ թաքնված մտադրություններ և ցանկություններ ունի, որովհետև այսօր մենք չգիտենք, թե մեր ժողովուրդն ինչ է ուզում և ինչ չի ուզում: «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին նախարար Հրաչ Ռոստոմյանը:
«Մեր խոսքն ու բոլոր գործողությունները հիմնված են գուշակությունների վրա, որը մեզ տանում է սխալ ուղղությամբ: Ինչ վերաբերում է բևեռվածությանը, այսօր բակում, կոլեկտիվում ծայրահեղ բևեռվածություն կա, ասեմ ավելին՝ անգամ ընտանիքներում կա: Հավատացեք, որ սա մեզ բոլորիս տանելու է վատ տեղ»:
Ավելին տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը