29 03 2022

Պետք է զարգացնել ու պահպանել ռազմական համագործակցությունը ՌԴ հետ․ Գարիկ Քեռյան



Ի՞նչ ազդեցություն,  հետևանք կարող է ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում, հատկապես Հայաստանի համար ուկրաինական ճգնաժամը։ ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը նշեց․ « Հայաստանը  Արևմուտքին չի հետաքրքրել այնքանով, որ  կարողանա մեզ համար ապահովել մեր անվտանգությունը, իսկ հասնել այն բանին, որ  Հայաստանը դառնա հակառուսական երկիր, ինձ թվում է,  բոլորդ էլ  պարզ պատկերացնում եք, որ չի հաջողվել»,- ասաց նա։

Մեկ այլ հարց հնչեցրեց՝ ուկրաինական ճգնաժամը կարո՞ղ է արդյոք գեներացնել  ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կամ կարո՞ղ է արդյոք Թուրքիայի կողմից բերել որոշակի ագրեսիվ քայլերի ՀՀ նկատմամբ։

«Միանշանակորեն, չեմ կարող պնդել, որ հնարավոր է, անխուսափելի է, բայց  վտանգը քանի գնում, մեծանում է։ Ցավալի է, որ թուրքական դիվանագիտությունը կարողացավ հերթական անգամ խաբել ռուսական քաղաքական էլիտային և Ռուսաստանը բավականին պասիվ եղավ վերջին  ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 44-օրյա պատերամից հետո, էականորեն  խարխլել են Հարավային Կովկասի անվտանգային համակարգը և այնքան խոցելի է դարձրել Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, որ իրենց ռեսուրսներով, ռազմական, մարդկային ուժի տիրապետման առումով  այսօր գրեթե կարող են գտնվել լրիվ անպաշտպան վիճակում և բացառված չէ այս առիթն օգտագործեն Ադրբեջանն ու Թուրքիան այս հակամարտությունը վերջնականապես ավարտելու համար»,- իր հարցին պատասխանեց Քեռյանը։

Նման պայմաններում, ըստ նրա, ճիշտն այն է, որպեսզի զարգացնել ու պահպանել ռազմական համագործակցությունը ՌԴ հետ, բայց առավել զգույշ լինել շատ խիստ գնահատականների հարցում կապված ուկրաինական ճգնաժամի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ