ԱՊՀ շրջանակներում կարող է ստեղծվել մարդու իրավունքների միասնական դատարան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ԱՊՀ ՄԽՎ նիստի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
Մատվիենկոյի խոսքով ՝ այժմ նման դատարանի մասին դրույթի համաձայնեցում է ընթանում:
«Կա գաղափար, որ ստեղծենք ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների մեր դատարանը։ Դա ճիշտ կլիներ, մենք կարող էինք այդ դատարանի շրջանակներում քննել այն քաղաքացիների բողոքները, որոնք կարծում են, որ նրանց ճնշում են այս կամ այն երկրում», - ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ: Մատվիենկոն վստահ է, որ դա կլինի «չքաղաքականացված, օբյեկտիվ դատարան»:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիների հայցերը չի քննի այնքան ժամանակ, քանի դեռ չի գնահատել Եվրոպայի Խորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին բանաձեւի «իրավական հետեւանքները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը