29 03 2022

Մինսկի խումբը հասկացավ, որ գործ ունի տգետ իշխանատենչի հետ․ քաղաքագետը՝ Փաշինյանի մասին



Ե՞րբ սկսվեց Փառուխի հանձնումը և Քարագլխի գործողութունը․ քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը պատասխանը հիմնավորում է՝  կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած՝  Արցախի մասին հայտարարությամբ։ Բանախոսի  դիտարկմամբ աշխարհակարգ է փոխվում, ինչն անդրադառնում է նաև այս տարածաշրջանի ու հատկապես խաչմերուկային Հայաստան պետության վրա։

«Այս ընթացքում Հայաստանը որբացած , սուբյեկտայնությունը զրոյացրած, արհամարհված պետության կերպար է, եթե նկատի առնենք ՄԱԿ-ի հայտարարությունը, որում ասվում է՝ «Կողմերին կոչ ենք անում»։ Այսինքն՝  դահիճին և զոհին նույն հարթության վրա է դնում ՄԱԿ-ը»,-նկատում է քաղաքագետը։

 Մինսկի խմբի նետրալ գործելաոճը  Ռուբեն Հակոբյանը հետևյալ  կերպ է բացատրում․ «Մինսկի խումբը վաղուց արհամարհում  է մեր ղեկավարին , որովհետև մինչև իր  իշխանության գալը  Մինսկի խումբը դիտում էր, որ Հայաստանը կառուցողական է և հիշեք , իր իշխանության գալուց հետո, երբ հայտարարեց թե՝  «Բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից», «Արցախը Հայաստանն է և վերջ» Մինսկի խումբը և՛ հավաքաբար, և՛ առանձին-առանձն հասկացավ , որ գործ ունեն մի տգետ իշխանատենչի հետ, որը ո՛չ դիվանագիտական լեզու գիտի , ո՛չ հասկանում է միջազգային պրոտոկոլն ինչ բան է, հասկացան, որ նրա հետ որևէ շփում չպետք է ունենան։ Երբ Նիկոլ Փաշինյանն Արցախի անունը տալիս է, պետք է սպասենք որ և՛ զոհ ենք ունենալու,  և՛ Ադրբեջանը գրոհ է ձեռնարկելու «,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասն տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ