28 03 2022

ԱԳ նախարարի տեղակալն Արարատ Միրզոյանից տարբերվող պատասխան տվեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ



Այսօր ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ի թիվս այլ հարցերի՝ ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանից հետաքրքրվել է՝ բացառո՞ւմ է արդյոք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Փոխարտգործնախարարը նախ փորձել է խուսափել պատասխանից, այդ հարցում նրան օգնության են հասել նաև ՔՊ-ական պատգամավորները, սակայն Ա․Թևանյանի համառ հարցադրումներից հետո Արմեն Ղևոնդյանը հայտարարել է, որ որպես ՀՀ քաղաքացի բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Ուշագրավ է, որ համանման հարցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խուսափողական պատասխան էր տվել և հստակ չէր նշել, որ բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Ուշագրավ է նաև, որ հանձնաժողովի նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորները բացասական գնահատեցին այն, որ փոխարտգործնախարարն իր անձնական տեսակետը հայտնեց։ ՔՊ-ականներին ակնհայտորեն դուր չեկավ փոխնախարարի անձնական կարծիք հնչեցնելը:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ