25 03 2022

Եթե ռուս խաղաղապահները գնան, գալու են թուրքերը․ Շարմազանով



Այս ամենը ինչ-որ արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի հովանավորությամբ, սա հետևանքն Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի հետևողական անգործության հակապետական, հակազգային քաղաքականության։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Այս իշխանությունը դարի նվեր է Էրդողանի և Ալիևի համար։ Այսօրվա Փաշինյանի թեզն է՝ մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է։ Ամեն ինչ ռուսի վրա գցելով չէ, ասում եք՝ ռուս խաղապահները գնան, որ գնան, ո՞վ է մտնելու, թուրքը, եթե ձեր նպատակը թուրքի մտնելն է, իմ աչքերը չի ուռել որևէ պետության շահերը պաշտպանել իմ սիրտը ցավում է մեր երկրի Արցախի համար։ Այսօրվա գործողությունները  ցույց են տալիս, որ իշխանությունենրը ձեռքերը լվացել են Արցախից»,-ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ