25 03 2022

Սամվել Բաբայանը՝ Ասկերանում այս պահին թշնամու ագրեսիայի մասին



Այն, ինչ կատարվում է այսօր Արցախի Ասկերանի շրջանում, փաստում է, որ այդ հատվածներում ընդհանրապես հայկական կողմը բնագծեր չունի: Ընդ որում, ոչ միայն այդտեղ, նաև բազմաթիվ այլ դիրքային հատվածներում: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը բանակցում է, որպեսզի իրավիճակը կարգավորի:

«Ռուսական կողմը դիմել էր, որ ՊԲ-ն պոստերը հաներ էդտեղից, թե պոստերը իմաստ չունի, երկու կողմն էլ հեռացնում են։ Հետո պարզվել է, որ ադրբեջանցիք եկել են, այդտեղ նստել: Կանխատեսելի չի եղել ագրեսիան: Հիմա ռուսական կողմը գնացել է, որ էդ հարցերը կարգավորի»,- ասաց Բաբայանը՝ նշելով, թե որտեղ ռուսական կողմը ոտք է դնում, ուրեմն այդտեղ հայկական կողմը անելիք չունի։ Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ