23 03 2022

ՔՊ-ական պատգամավորը Արցախում գազ չլինելը արդարացնում է 90-ականներին գազ չլինելով



Գազի փականը մեր ձեռքում չէ։ Այսպես է մեկնաբանում Արցախում առաջացած գազամատակարարման խնդիրը ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Փականը բացելու երկու տարբերակ կա՝ կա՛մ մտնում ենք, գրավում ենք էդ տարածքը, բացում ենք փականը, կամ փորձում ենք համաձայնության գալ, ճնշումների միջոցով, բանակցությունների միջոցով, որպեսզի Ադրբեջանը նման քայլերով չփորձի ծնկի բերել Արցախի ժողովրդին, ակնհայտ է, որ սա ահաբեկում է ժողովրդին»։

ՔՊ-ական պատգամավորը հիշեցնում է, որ 90-ականներին՝ մութ ու ցուրտ տարիներին ամեն օր գազամուղ էր պայթեցվում։

«Մարդիկ գիտեին հանուն ինչի էին պայքարում, այդ ցուրտ ու մութ տարիները հանուն Արցախի էր։ Այսօր դժբախատաբար Արցախի ժողովուրդը նույնը պետք է անի, պետք է ցույց տա, որ այդ եղանակով ինքը իր տրամադրությունը չի փոխելու։ Արցախի իշխանությունները պարտավոր են ամեն ինչ կազմակերպելու այնպես, որ գազի պակասը չանդրադառնա ժողովրդի կենսամակարդակի վրա»,-ասաց Խաչատրյանը։

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել», Խաչատրյանը արձագանքում է․ «Այո, պետք է Ադրբեջանը համոզվի, որ գազը փակելով մեզ չի ընկճի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ