23 03 2022

Մուտքերը կկրճատվեն․ Թադևոս Ավետիսյանը իշխանության նախագիծը խնդրահարույց է համարում



ՔՊ- ական պատգամավոր Գևորգ Պապոյանը Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ է հեղինակել։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մի շարք հարցադրումներով  փորձեց պարզել  մի քանի անկյունաքարային խնդիրներ։  

«Մի քանի անգամ շեշտեցիք, որ առաջարկվող փոփոխությունները   գործարար միջավայրի վրա կունենան դրական ազդեցություն , բայց ընդհնանուր առմամբ, երբ  Հարկային օրենսգրքի փոփոխության մասին ենք խոսում, շատ կարևոր է անդրադառնալ դրա ֆիսկալ գործառույթին, այսինքն՝  Ձեր առաջարկած փոփոխություններն ի՞նչ չափով կառաջացնեն  պետական մուտքերի փոփոխություն ՝ կրճատում  կամ ավելացում, իմ գնահատմամբ՝ կլինի կրճատում»-, ասաց Թադևոս Ավետիսյանը։

Պապոյանը փորձեց այս կամ այն կերպ հիմնավորել իր կողմից  առաջարկվող փոփոխություններն ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորը կրկին արձագանքեց․

«Հարկային օրենսգրքի  փոփոխությունները մանավանդ հիմա, երբ պետբյուջեի եկամուտների խնդիր կա , կարևոր է նաև այդ տեսանկյունից դիտարկել։  Միայն մուտքերի մասով ներկիայացնելը ճիշտ չէ , ամբողջական չէ , միայն կարգավորիչ գործառույթի տեսանկյունից ճիշտ չէ , պրոֆեսիոնալ գնահատական է պետք․  միայն հիմնվել,  որ բիզնեսի համար դրական լինի ,  բայց նույնչափ կարևոր է պետբյուջեի պետական  մուտքերի  վրա  և այս հավասարակշիռ մոտեցումը Դուք պետք է հիմնավորեք  և  որպես նախագծի հեղինակ պետք է ապացուցեք, որ քիչ կորուստով ավելի մեծ արդյունք ունի»,- ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ