23 03 2022

Ակնհայտորեն աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրներ են առաջանում․ Թադևոս Ավետիսյան



Արձանագրենք, որ այս նախագծով լուծվում է խնդիր, և փաստացի հաշմանդամության  սահմանման ժամկետները և անաշխատունակության ժամկետները իրարից առանձնացվում են։ Այս մասին Ազգային ժողովում իր մտահոգությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծին։

Սակայն պատգամավորի խոսքով, հնարավոր է կարգավորումը որոշակի խնդիրներ առաջացնի գործատու-աշխատող հարաբերություններում։

«Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված է, որ գործատուն իրավունք ունի իրար հաջորդող 120 օրից  ավելի անաշխատունակության դեպքում աշխատողին ազատել աշխատանքից։ Այս կարգավորման ընդունելու դեպքում, կարող է 120 օրից  երկար անաշխատունակության մեջ գտնվել աշխատողը, այսպիսի պարագայում առաջանում են խնդիրներ գործատու-աշխատող հարաբերությունների մեջ, որովհետև օբյեկտիվորեն աշխատողը գտնվում է անաշխատունակության մեջ, բայց գործատուն  նրան  փաստացի կարող է ազատել աշխատանքից և հետևաբար նրան չի վճարվի անաշխատունակության նպաստը»,- ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ