23 03 2022

Ի վերջո, անաշխատունակության մեջ գտնվող աշխատողի համար չպե՞տք է սահմանենք նոր երաշխիք. Թադևոս Ավետիսյան



Կարծում եմ կարևոր նախագիծ է քննարկվում, խնդիրն այնպես չէ, որ նոր է առաջացել, խնդիրն իրոք կար, բայց այս նախագծով խնդիրն ավելի կիրառական նշանակություն է ստանում: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

«Համապարփակ կարգավորումը խիստ անհրաժեշտ է, որ լինի այս առաջարկության հետ, ոչ թե դրանից հետո, որովհետև ինչի սպասենք: Օրինակ՝ աշխատողներն աշխատանքից ազատվեն պարզ պատճառով, որ մենք փաստացի չունենք ամբողջական կարգավորում: Խնդիրը հետևյալն է, երբ բուլետեն ա գնում աշխատողը, փաստացի կարող է դա տևել մինչև նրա հաշմանդամության մասին փորձաքննությունը, և դա տևում է երեք ամիս»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ