06 11 2020

2021-ին գյուղատնտեսության համար կհատկացվի 31.2 մլրդ դրամ․ Տիգրան Խաչատրյան



2020 թվականը առանձնահատուկ էր նրանով, որ մենք ունեցել ենք երկու շատ էական ցնցումներ, որոնք ազդել են տնտեսության բոլոր ոլորտների վրա, բնականաբար նաև  գյուղատնտեսության ոլորտի վրա․ սկզբից համավարակը, որը աննախադեպ վնասներ պատճառեց տնտեսության բազմաթիվ ուղղությունների, ապա սեպտեմբերի վերջին ռազմական դրությունը , որը նույնպես  էկան ճշգրտումներ է առաջացնում թե՛ գյուղատնտեսության զարգացումների և թե՛ մեր այն անելիքների ուղղությամբ, որոնք պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ երևույթների նկատմամբ մեր կողմից իրականացվող ծրագրերով ազդելով իրավիճակի շտկում առաջացնենք։ Այս մասին 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանկ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը

«Մենք գարնանը վերանայեցինք կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորոտում  անելիքները, որովհետև հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերենք  տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերիթն մեզ կարող է պարենային ապաահովության երաշխիքներ ստեղծել»,- նշեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ