Այս նախագիծը երկար է մշակվել, նաև մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ ենք երկար քննարկել նախագիծը: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դատավորների ու դատախազների կենսաթոշակները բարձրացնելու նախագծին:
«Կարծես թե եկել ենք ընդհանուր հայտարարի և ծնվեց մի նախագիծ, որը քննարկվեց շահագրգիռ կողմերի հետ էլ, այսինքն թե դատական իշխանության, թե դատախազների, թե քննիչների հետ: Կարծես մի նախագիծ է առաջ եկել, որը բավարարել է բոլորի ցանկությունը, ուստի կոչ եմ անում այս նախագծին կողմ քվեարկել, այն կարծես արտահայտում է բոլորի պահանջները»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը