22 03 2022

Եվրոպան պայքարել է ֆաշիզմի դեմ, բայց այսօր ռուս մարդու դեմ ֆաշիզմ է իրականացվում. Անդրանիկ Թևանյան



Ուկրաինական ճգնաժամն իր ուղղակի ազդեցությունն է թողնելու Հայաստանի ու Արցախի վրա: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Մենք՝ որպես երկու անգամ մեր անկախությունից հետո խոշորամասշտաբ պատերազմով անցած ժողովուրդ, իհարկե, ցանկանում ենք, որ հարցը շատ արագ կարգավորվի՝ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր ձևավորվող աշխարհակարգում Հայասատանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ունենան իրենց սուբյեկտայնությունը և ստանան զարգացման հնարավորություն: Իսկ, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, դա ակնհայտ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ