22 03 2022

Այն, ինչ անվանվում է խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կապիտուլյացիայի շարունակությունն է. թուրքագետ



Պետք է փաստենք, որ հիմա աշխարհում տեղի են ունենում գրված ու չգրված օրենքների, անվտանգության երաշխիքների, խաղի կանոնների փլուզում, և դա չի կարող չազդել մեր տարածաշրջանի վրա: «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Այն, ինչ անվանվում է խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, եկեք ուղղակի ասենք, որ կապիտուլյացիայի շարունակությունն է: Այս իշխանությունները դա անվանում են խաղաղություն, թուրքերն ու ադրբեջանցիները դա անվանում են կապիտուլյացիայի շարունակություն: Այսինքն կողմ է Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության, այնպիսի մի Հայաստանի հետ միայն, որն ըստ էության, կունենա բուտաֆորիկ նշանակություն, այսինքն մի Հայաստանի հետ, որը կհրաժարվի կարևոր իր կարմիր գծերից, որ վերջին 30 տարվա մեջ չի հրաժարվել, կհրաժարվի իր ինքնությունը ձևավորող կոմպոնենտներից, պատմական հիշողությունից և այլն»:

Ավելին՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ