Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կոչ է անում դեմ քվերակել նախագծին։
Որպես հիմնավորում իշխանական պատգամավորը նշում է, թե նախագծով ծիծաղի առարկա կդառնան Ալիևի և Էրդողանի առաջ։
«Այս նախգիծը զրո արտաքին քաղաքական նպատակ ունի։ Բացարձակ ո՛չ Ալիևի, ո՛չ էրդողանի հետ կապ չունի, եթե կապ ունենար, իմ առաջարկը կընդունեին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը