Այս նախագիծը լինելու է ՀՀ տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու և իրենց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացնելով իր, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
«Մենք տեսել ենք, թե ինչպես ՀՀ հարևան իրականում թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչպիսի արտահայտություն է իրեն թույլ տալիս, խոսում են Սյունիքի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի, մեր Սևանի մասին և իրենց զառանցանքերի պայմաններում փորձում են այդ ամենը ՀՀ պատկանելության տեսնակյունից կասկածի տակ դնել։ Կարծում ենք սա լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, որոնք կգտնվեն ՀՀ տարածքից դուրս ենթարկվեն քրեական հետապնդման։ Այս գործիքը թույլ կտա հետախուզում հայտարարել նման արտահայտություններ թույլ տվող անձանց նկատմամբ»,- ասաց Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանի խոսքով, այսօրվա քրօրենսգիրքը նման արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք չի համարում, կոչերը որոշակիորեն համարում է, բայց ոչ այն տրամաբանությամբ, որով իրենք են առաջարկում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը