22 03 2022

Պահանջում եմ արգելել ՔՊ-ականների այն արտահայտությունները, որոնք կվիրավորեն արցախցուն․ Մանուկյան



ՀՀ բարձրաստիճան ղեկավարության կողմից Արցախում ստեղծված հունաիտար աղետի վերաբերյալ որևէ արձագանք չի եղել, հասկանում եմ, որ հարցեր կան, որոնք  փակ նիստով պետք է արվեն բայց թող հետևեն իշխող մեծամասնության արտահայտություններին։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Քաղաքական մեծամասնությանը, ԱԺ նախագահությանը խնդրում և պահանջում եմ նույն նախանձախնդրությամբ արգելել ՔՊ-ականների այն արտահայտությունները, որոնք վիրավորում են Արցախին, արցախցուն և այստեղ դահլիճում նստած նախկինում զինվորական համարվող անձինք, ովքեր այս օրերին ուղղակի խայտառակ արտահայտություններ են անում արցախցիների հասցեին»,- ասաց Մանուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ