«Մենք գործ ունենք կոլաբորացիոնիստական վարչակազմի հետ, քանի որ Հայաստանի ուղիղ 25%-ը օկուպացված է, իսկ այսօրվա իշխանությունները համագործակցում են օկուպացնողների հետ»,-նման հայտարարություն արեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ Արցախի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ։
Ըստ նրա՝ այն անվտանգային լուծումները, որոնք առաջարկում է այսօրվա իշխանությունը, դրանք կառուցված են միայն «թուրքերի խոսքին հավատալու վրա».
«Թուրքիան Հայաստանին ասում է, հիմնական խնդիրը Արցախի 7 շրջաններն էր, հարցը լուծվեց, հիմա էլ միջանցքը տվեք, Մեծ Հայքը հանեք դասագրքերից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեք, պարտադիր զինակոչը հանեք մենք, որպես մեծ, կխոսենք Ադրբեջանի հետ ու թեման կփակվի, ու ձեր ուզած խաղաղության դարաշրջանը կլինի, դուք էլ այն թանկով կվաճառեք ձեր քաղաքացիների վրա: Բանակցողներն էլ «կուտը կերել են» և հավատում են, որ իրոք խնդիրը 7 շրջանն էր, հետո երբ Թուրքիային հաջողվի Ռուսաստանին վերջնականապես հանել տարածաշրջանից, թուրքերը գալու են, ասեն՝ նոր պահանջներ կան հիմա պրոբլեմը Սյունիքն է, այդ ժամանակ էլ, երբ Հայաստանը բանակից զրկված կլինի, ռազմավարական դաշնակցից զրկված կլինի, դիմադրելու որևէ պոտենցիալ չի ունենա»,-ասաց Էլբակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը