13 09 2024

Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ

Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ

 

Երկու տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 00։05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառել է նաև ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկել է նաև դիրքային առաջխաղացման գործողություններ։

Ռազմական գործողությունների հետևանքով թշնամին էական առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ։ Այդ տարածքների օկուպացված են առ այսօր։ Պաշտոնական տվյալներով ՀՀ տարածքից ներկա պահին օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր տարածք։

2022 թվականի սեպտեմբեր 13-14-ի ռազմական ագրեսիայի հետանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 224 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ Սակայն, առ այսօր, նահատակված զինծառայողների միասնական ցանկ չի հրապարկվել։ Ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ և 282 վիրավոր։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ