21 03 2022

Ի՞նչ պետություն, միայն վայելքներ. Ավետիք Իշխանյան

Ի՞նչ պետություն, միայն վայելքներ. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ կոչեցյալը մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի, ինչ-որ «հույժ կարևոր» համաժողովի, որտեղ որոշվելու է Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հարցերը։ Սակայն նա միայնակ չի մեկնում, այլ 10 հոգանոց պատվիրակությամբ։

Հիշեցի 2019թ․ Լեհաստանում անցկացվող համաժողովը նվիրված Սեյմի 30- ամյակին։ Համաժողովին հրավիրված էին արևելյան Եվրոպայի բոլոր պառլամենտների խոսնակները։ Նրանք բոլորը, շեշտում եմ՝ բոլորը ժամանել էին Վարշավա միայնակ, առանց պատվիրակության և թիկնապահների։ Հայաստանի Աժ նախագահը նույնպես ներկա էր համաժողովին, բայց ոչ միայնակ, այլ շուրջ 7 հոգանոց պատվիրակությամբ՝ թիկնապահներ, օգնականներ։

Համոզված եմ, որ նույն պատկերն է լինելու և Բալի կղզում։ Ի՞նչ կարելի է եզրակացնել։ Սրանց համար իշխանությունը վայելք է, պետական բյուջեն՝ նույնպես ընտանեկան և ընկերական վայելքների մսխումներ։ Թքած Արցախի, փախստականների, սոցիալական վիճակի, պետական պարտքի օրեցօր աճման վրա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ