Մեր սիրտն Արցախի հետ է, Հայաստանն առանց Արցախ և Արցախն առանց Հայաստան անպաշտպան են ու որբացած, հետևաբար մեր միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց, և մեր երկիրը մաքրել ներսից քայքայող միջատներից: Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան:
«Մենք ծանր ժամանակներ ենք ապրում, աշխարհն իրար է խառնվել, մեր թշնամիները սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման՝ ի վնաս Ռուսաստանի, որպեսզի հարձակվեն մեզ վրա: Հայաստանի թավշյա իշխանությունները բերեցին պատերազմ ու պարտություն, հիմա էլ բերում են նոր խայտառակություն իրենց թուրքական վեկտորն առաջ մղելով և Ռուսաստանի դեմ խաղեր տալով»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը