21 03 2022

Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առաջ․ Արթուր Վանեցյան



«Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առաջ: 
2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված հինգ սկզբունքներ ներկայացնում։
Իմ համոզմամբ, դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են»,- այս մասին  խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Շարունակելով խոսքը Արթուր Վանեցյանը նշեց․ « Միաժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այդ 5  պահանջները՝ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ։ Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով   զավեշտալի և անընդունելիր է ՀՀ իշխանությունների  այսօրվա դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված 5 պահանջների վերաբերյալ․

 «Պատասխանե՞լ եք այդ 5 պահանջներին, եթե պատասխանել եք,  ապա ի՞նչ տրաաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն»-ասաց Արթուր Վանեցյանը։ 

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ