19 03 2022

Մենք ասում ենք ո՛չ նացիզմին, մեր ժողովուրդը տուժել է նացիզմից․ Հայկ Բաբուխանյան



«Մենք ռուս ժողովրդի հետ 200 տարի միասին ապրում ու պայքարում ենք մեր թշնամիների դեմ հանուն ազատության, հանուն եղբայրության։ Մեր ժողովրդի մեջ նորից պետք է վերադառնա հաղթական ոգին։ Մեզ համար կարևորը հզորթյունն է, իսկ հզորությունը դաշնակցի հետ է»,- ի աջակցություն Ռուսաստանի հանրահավաքում ելույթ ունենալով՝ ասաց հանրահավաքի կազմակերպիչներից Հայկ Բաբուխանյանը։

«Երկար ժամանակ մտորում էինք, թե որն է Հայաստանի ճանապարհը, ուր ենք գնում, մինչև դառը հարված ստացանք Արցախյան պատերազմում։ Մենք հիմա տեսնում ենք լուսավոր ճանապարհ, և դա մեր հզորությունն է, միասնությունը։ Եվ եթե այժմ որպես Ռուսաստանի վստահելի դաշնակից կանգնում ենք Ռուսաստանի կողքին և ասում ենք կեցցե հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, եղբայրությունը ռազմական եղբայրությունը, որն այսօր ապացուցվում է, որ կանգնած է մեր սահմաններին ռուս զորքը, կանգնած է Արցախի պաշտպանության գործում, Սյունիքի մարզում, այդ եղբայրությունը կոփվում է։ Դուք միտինգին մասնակցելով՝ կոփում եք այդ բարեկամությունը, մեր երեխաների անվտագությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ