ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ ՌԴ-ի դեմ սահմանված շատ պատժամիջոցներ կչեղարկվեն, երբ դադարեցվի Ուկրաինայում հատուկ գործողությունն ու վերականգնվի երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։
Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Ես ուղղակի կասեի, որ այդ պատժամիջոցները հավերժ լինելու համար չեն»,-նշել է նա՝ պատասխանելով դրանց չեղարկման մասին հարցին։
«Դրանք գործիքներ են, և եթե մենք տեսնենք այն արդյունքները, որոնց ցանկանում ենք հասնել՝ ռուսական ագրեսիայի դադարեցման, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախության վերականգնման համար, շատ գործիքներ, որոնք մենք այժմ կիրառում են, կդադարեն օգտագործվել»,-ընդգծել է պաշտոնյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը