18 02 2022

Նարեկ Բաբայանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ է նշանակվել

Նարեկ Բաբայանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ է նշանակվել

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայքէջում տեղադրված փաստաթղթից։ 

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (որպես Ընկերության՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող ԶՊՄԿ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարիչ) կողմից 2022 թվականի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները՝ որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ (նշանակումը կատարվել էր 24․01․2022թ․), և 2022 թվականի փետրվարի 17–ից ԶՊՄԿ խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը»,- նշված է փաստաթղթում։ Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022թ․-ի հունվարի 24-ին։

Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից 2 օր առաջ էր ազատվել, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ նրա պաշտոնանկությունը ԶՊՄԿ խորհրդի անդամ նշանակվելու որոշմամբ է պայմանավորված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ