ԱԺ նախագահի խոսնակը հայտարարություն է տարածել, որում նշում է․
««Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: Հավելեմ նաև, որ շշուկներին ու այսպես կոչված շրջանառվող խոսակցություններին հղում անող թերթը, իր կողմից ձևակերպած «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը