15 10 2021

Պաշտոնական․ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի վրա

Պաշտոնական․ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի վրա

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը մամուլում առակա հրապարակումներից ժաեր անց միայն հաստատեց թշնամու ակտիվացման մասին։

Ավելի վաղ Yerevan.Today-ը հրապարկել էր տեսանյութ, որտեղ երևում էր Երասխում Արդբեջանական ԶՈՒ-ի կողմից կրակոցների հետևանքով բռնկված հրդեհը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ