06 08 2021

ՀՀ զինված ուժերում ծառայության են հրավիրվում իրավաբաններ

ՀՀ զինված ուժերում ծառայության են հրավիրվում իրավաբաններ

Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով։

Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ