05 08 2021

Ոսկեպար համայնքի մոտակայքում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ ՊՆ-ն հաստատեց

Ոսկեպար համայնքի մոտակայքում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ ՊՆ-ն հաստատեց

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ 

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ