20 07 2021

Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.

Մհեր Մկրտումյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ