29 04 2021

Մանդատը վայր դարծ պատգամավորը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Մանդատը վայր դարծ պատգամավորը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 29-ին, նոր որոշումներ է ստորագրել։

Նրա որոշմամբ՝ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

Նշենք, որ Նարեկ Մկրտչյանը օրերս վայր էր դրել ԱԺ պատգամավորի մանդատը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ