05 11 2024

Հորեղբորս բիզնեսն է, դա իմ խնդիրը չէ. Նարեկ Մկրտչյան

Հորեղբորս բիզնեսն է, դա իմ խնդիրը չէ. Նարեկ Մկրտչյան

Յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս․ «Լիաննա գարդեն հոլ»-ը հորեղբորս բիզնեսն է։ Այս մասին լրագրողներին ասաց Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Լիաննա գարդեն հոլ»-ում ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք բացահայտելու մասին։

«Կարդացեք ՊԵԿ-ի հայտարարությունը։ Այն ինչ գրված է, գրված է։ Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործերին, ընդհանրապես կապ չունեմ այդ բիզնեսի հետ։ Իմ հորեղբոր բիզնեսն է, նա զբաղվում է բիզնեսով դեռ 2000-ականներից շուտ։ Եթե չեմ սխալվում համադրումների խնդիր է եղել և վերականգնվել է։ Դա իմ խնդիրը չէ»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ այնուամենայնիվ ստվերային շրջանառության դեպքը վերաբերում է իր ընտանիքին պատկանող բիզնեսին, նախարարն արձագանքեց«Իմ ընտանիքը շատ ավելի մեծ է։ Ավելի շատ անդամներ դուք կարող եք տեսնել, հետևաբար յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս։ Հայաստանում չկա արտոնյալ մարդ կլինի Սոցապ նախարար, Էկոնոմիկայի նախարար թե ցանկացած այլ պաշտոնյա, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Կլինի որևէ չարաշահում, կլինի համապատասխան գնահատական, բոլորը պետք է պատասխան տան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ