27 04 2021

ՀՀ ԶՈՒ-ն չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ-ն չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ զինված ուժերը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:

«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»,- ասվում է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ