Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Աշխատակազմի հաղորդմամբ՝ նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են, ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:
Աշխատակազմը հորդորում է ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը