ՀՀ ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ», - ասված է Փաշինյանի որոշման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը