24 12 2020

Սարգիս Հովհաննիսյանը՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

Սարգիս Հովհաննիսյանը՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը նոր պետ ունի, այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասին։ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ», - նշված է նախագահի հրամանագրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ